G7-ը ՀԱՄԱՍ-ին առաջարկել է պատանդներին ազատ արձակել

199

Յոթի խմբի երկրները (G7) ողջունել են Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ռազմական գործողությունների դադարը և արմատականներին կոչ են արել անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել իրենց մոտ պահվող բոլոր պատանդներին։

Այդ մասին ասվում է «Յոթի» երկրների՝ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության, ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաև Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցչի համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն։

G7-ի ղեկավարները նաև կոչ են արել ապահովել «օտարերկրյա քաղաքացիների անվտանգ ելքը» Գազայի հատվածից և ընդգծել են «Իսրայելի ինքնապաշտպանության դիմելու և սեփական քաղաքացիներին պաշտպանելու իրավունքը՝ միջազգային իրավունքի համաձայն»։

Նախորդ հոդվածըՊաղեստինից Չեչնիա են հասել առաջին փախստականները
Հաջորդ հոդվածըԱդամ Կադիրովը նշանակվել է գումարտակի համակարգող