G7-ն աշխատում է ՀԱՄԱՍ-ի դեմ պատժամիջոցների վրա

191

Յոթի խմբի (G7) երկրները քննարկում են, այդ թվում՝ տարածաշրջանի գործընկերների հետ, պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը։

«Յոթի խմբի երկրները, տարածաշրջանային գործընկերների հետ միասին, աշխատում են այն ուղղությամբ, որ թույլ չտան Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնումը։ Մենք համատեղ աշխատում ենք նաև պատժամիջոցների և այլ քայլերի ուղղությամբ, որպեսզի թույլ չտանք, որ ՀԱՄԱՍ-ը միջոցներ ստանա»,- ասված է «Յոթի» երկրների արտաքին քաղաքական գորատեսչությունների ղեկավարների ամփոփիչ հայտարարության մեջ, որի տեքստը մեջբերել է ANSA գործակալությունը։

Նախորդ հոդվածըԻսրայելի նախկին վարչապետ․ Նեթանյահուն զգացմունքային տեսակետից ոչնչացված է
Հաջորդ հոդվածըG7 երկրների ԱԳՆ ղեկավարները մեղադրել են ԿԺԴՀ-ին՝ ՌԴ-ին զենք փոխանցելու համար