G7 առաջնորդները ծաղկեպսակ են դրել Հիրոսիմայի զոհերի հուշահամալիրում

410

Ուրբաթ օրը Յոթի խմբի առաջնորդները ծաղկեպսակ են դրել Հիրոսիմայի Խաղաղության պուրակում ատոմային ռմբակոծության զոհերի հուշահամալիրում։

Յոթի խմբի երկրների առաջնորդները, որոնց շարքում կան միջուկային տերություններ (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա), առաջին անգամ են այդ կազմով այցելում Հիրոսիմայի հուշահամալիր։ Ծաղկեպսակ դնելուց առաջ նրանք այցելել են Խաղաղության թանգարան, որտեղ ռմբակոծության և միջուկային զենքի ցուցանմուշներ են ներկայացվում, և գրառումներ են թողել այցելուների գրքում։

Ճապոնիան 2023 թ․ նախագահում է G7-ում։ Հիրոսիմայի գագաթնաժողովին հրավիրված են նաև Ավստրալիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Կուկի կղզիների, Կոմորյան կղզիների և Հարավային Կորեայի առաջնորդները։ Հանդիպման հիմնական թեմաները կլինեն տարածաշրջանային հարցերը, այդ թվում՝ իրավիճակը Ուկրաինայի, Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, Թայվանի շուրջ, փոխգործակցությունը գլոբալ Հարավի երկրների հետ, միջուկային սպառազինությունը, տնտեսական և պարենային անվտանգության խնդիրները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱտոմային ավիակիրը G7 գագաթնաժողովի ընթացքում կմնա ճապոնական նավահանգստում
Հաջորդ հոդվածըRed Wings-ը Սոչիից և Մոսկվայից թռիչքները կսկսի հունիսից