G7 գագաթնաժողովի ընթացքում Հիրոսիմայի երկնքում անթռիչք գոտի կսահմանվի

244

Հիրոսիմայի երկնքում անթռիչք գոտի կսահմանվի մայիսի 18-ից 22-ը, երբ այնտեղ տեղի ունենա Յոթի երկրների (G7) գագաթնաժողովը։

Այդ մասին հինգշաբթի հայտարարել է Ճապոնիայի պետական հողերի, ենթակառույցների, տրանսպորտի և զբոսաշրջության նախարարությունը։

Նշվում է, որ անթռիչք գոտին կծածկի առնվազն 46 կմ հեռավորությամբ շառավղով տարածք Grand Prince հյուրանոցից, որտեղ ընթանալու է «յոթնյակի» առաջնորդների հանդիպումը։

Անթռիչք գոտու սահմանումը մեծ թվով արտասահմանցի բարձրաստիճան հյուրերի կուտակման վայրերում սովորական պրակտիկա է Ճապոնիայում։ Մասնավորապես, ահաբեկչական գործողություններից պաշտպանվելու համար նույնպիսի քայլեր են ձեռնարկվել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի պետական հուղարկավորության ժամանակ 2022 թ․ Տոկիոյում։

Ճապոնիան այս տարի նախագահում է G7-ում և մայիսին գագաթնաժողով է անցկացնելու Հիրոսիմայում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍտամբուլում հինգ տարում կտարաբնակեցնեն 1,5 մլն շենք՝ հնարավոր երկրաշարժի պատճառով
Հաջորդ հոդվածըՉԼ եզրափակիչի գնդակը՝ թուրքական ոճով