G7-ի գագաթնաժողովում կքննարկվի ռուսաստանցիների սեփականության հարցը

208

Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում մայիսի 19-21-ը կայանալիք գագաթնաժողովում Յոթի խմբի (G7) գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն արտասահմանում Ռուսաստանի քաղաքացիների ունեցվածքի սառեցման հարցը։ Առաջարկվում է դա օգտագործել Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու նպատակով, սակայն նման տիպի բռնագրավմանը խոչընդոտում է մասնավոր սեփականության անձեռնմխելիության վերաբերյալ օրենսդրությունը, չորեքշաբթի հաղորդել է ճապոնական Sankei թերթը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։

Մարտ ամսին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը տեղեկացրել է, որ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները վերջին տարվա ընթացքում սառեցրել են ՌԴ քաղաքացիների՝ ավելի քան 58 մլրդ դոլարի ակտիվները։ Խոսքը բանկերում ավանդների, անշարժ գույքի, զբոսանավերի, ինքնաթիռների և այլ ունեցվածքի մասին է։ Այդ հարցով զբաղվում է միջազգային REPO նպատակային խումբը (Արևմուտքի բազմակողմանի մարմին, որը զբաղվում է պատժամիջոցների հիման վրա Ռուսաստանի հետ կապ ունեցող սեփականության որոնմամբ և բռնագրավմամբ)։ Նրա կազմի մեջ են մտնում ԱՄՆ-ի ֆինանսների և արդարադատության նախարարները, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, ինչպես նաև Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄանկատան վրա հարձակման հետևանքով զոհվել է մի աղջիկ
Հաջորդ հոդվածըՍոյլուն ԱՄՆ-ին մեղադրել է նախագահական ընտրություններին միջամտելու փորձերում