G7-ում Զելենսկու ելույթը չի փոխել Բրազիլիայի նախագահի դիրքորոշումը

259

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթը Յոթի խմբի գագաթնաժողովի ընդլայնված նիստում չի փոխել Բրազիլիայի առաջնորդ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի դիրքորոշումը Ուկրաինայի իրավիճակի շուրջ։

Այդ մասին Բրազիլիայի նախագահը հայտարարել է երկուշաբթի՝ Հիրոսիմայում ելույթ ունենալով մամուլի ասուլիսում։

«Ես ուշադիր լսեցի Զելենսկու ելույթը, նա էլ, անկասկած, ուշադիր լսել է իմ ելույթը նիստում։ Եվ իմ դիրքորոշումը նույնն է մնացել»,- ասել է նա՝ նշելով, որ ճիշտ չի համարում իրավիճակն Ուկրաինայում քննարկել «յոթնյակի» ձևաչափով։

Լուլա դա Սիլվայի խոսքով՝ գագաթնաժողովի շրջանակներում ինքը տասը երկկողմ հանդիպումներ է ունեցել ինչպես G7 մասնակից երկրների, այնպես էլ հրավիրյալ պետությունների ու կազմակերպությունների ղեկավարների հետ։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի նախագահի հետ չկայացած հանդիպմանը, ապա Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ ինքը պատրաստ է եղել այդ հանդիպմանը, սակայն «Զելենսկին չի եկել» պայմանավորված ժամին։ «Գուցե ավելի կարևոր հանդիպում ուներ, չգիտեմ։ Փաստը մնում է փաստ՝ ժամը 15։15-ին (մայիսի 21-ին) մեր հանդիպումն էր նշանակված այս սրահում»,- ասել է նա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱրցախ․ Ադրբեջանը հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը
Հաջորդ հոդվածըԲրազիլիայի նախագահն առաջարկել է ՄԱԿ-ի գագաթնաժողով անցկացնել Ուկրաինայի թեմայով