‘Gaia աստղադիտակը կկազմի Ծիր Կաթինի եռաչափ քարտեզը’

1077

Եվրոպական տիեզերական գործակալությունն  այսօր սկսում է Հարդագողի ճանապարհ կամ Ծիր Կաթին գալակտիկայի հնգամյա հետազոտության առաքելությունը, որը համարվում է տիեզերքի յուրացման ամենահավակնոտ նախագծերից մեկը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ֆրանսիական Գվիանայի Կուրու տիեզերակայանից կարձակվի ռուսաստանյան կրող-հրթիռը, որն ուղեծիր դուրս կբերի եվրոպական Gaia արբանյակը՝ հզոր ատղադիտակով: Հետազոտողները ենթադրում են, որ այդ աստղադիտակի օգնությամբ կկազմվի Ծիր Կաթինի ամենամանրակրկիտ եռաչափ քարտեզը:

Gaia տիեզերական առաքելության մշակումը տևել է 13 տարի: «Պրոֆեսիոնալ աստղագետներին հարկ չկա  բացատրել, թե որքան հիմնարար է Gaia-ի առաքելությունը: Նրանք բոլորը գիտեն, որ աստղերի միջև հեռավորության հարցը գրեթե ողջ աստղագիտության հիմքն է: Եւ յուրաքանչյուր աստղագետ երազում է ստանալ այդ տվյալները»,- նշել է նախագծի գիտական ղեկավար Տիմո Պրուստին: Հավաքված գերճշգրիտ տվյալները նաև կօգնեն գիտնականներին ավելի մոտենալ մեր գալակտիկայի ծագման գաղտնիքին և կանխատեսել նրա փոփոխությունների սցենարը:

Gaia աստղադիտակի ևս մեկ առաքելությունը ուրիշ աստղերի շուրջ պտտվող երկնային մարմինների հայտնաբերումն է: Ակնկալվում է, որ այս առաքելության արդյունքում կհայտանբերվեն տիեզերական հարյուր հազարավոր նոր օբյեկտներ, փոխանցում է euronews-ը::

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2013-ը եզրափակում է նոր մարզչով՝ ՖԻՖԱ-ի վարկանիշում զբաղեցնելով 35-րդ հորիզոնականը’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինա. Ընդդիմությունը պահանջում է ռադայում լսումներ անցկացնել բյուջեի հարցով’