‘
Միջազգային Gallup International սոցիոլագիական կազմակերպության 2013թ. Կառավարության կոռուպցիայի ընկալման համաթվի զեկույցի համաձայն՝ Հայաստանում կառավարության կոռուպցիայի ընկալման ցուցանիշը 74% է: Հարցումն անցկացվել է այն պետություններում, որոնք, ըստ Freedom House իրավապաշտպան կազմակերպության 2013թ. զեկույցի, դասվել են ազատ մամուլ, մասամբ ազատ մամուլ և ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքին:
Ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում Հայաստանի հարեւան Ադրբեջանում կառավարության կոռումպացվածության ընկալումը 62% է, Ռուսաստանում՝ 80%, Բելառուսում՝ 36%:
Ազատ մամուլ ունեցող երկրներում կառավարության կոռուպցիայի ընկալման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Չեխիայում` 94%, ամենացածրը` Շվեդիայում` 14%:
Ազատ մամուլ ունեցող երկրների շարքում սեփական կառավարությունները ամենաքիչ կոռումպացվածն են համարում սկանդինավյան երկրների քաղաքացիները,
Մասամբ ազատ մամուլ ունեցող երկրների քաղաքացիների շարքում Վրաստանի քաղաքացիների` կոռուպցիայի ընկալման ցուցանիշը 25% է: 2007թ. համեմատությամբ՝ այս ցուցանիշը առավել քան կրկնակի բարելավվել է:
Մասամբ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում է նաև Թուրքիան, որտեղ կոռուպցիայի ընկալման ցուցանիշը 53% է:
Gallup-ի հարցումն անցկացվել է 2012թ. 129 երկրում՝ յուրաքանչյուրում մոտ 1000 քաղաքացու հետ անմիջական կամ հեռախոսային հարցազրույցի միջոցով:
‘