‘Gallup-ը հրապարակել է աշխարհի ամենաուրախ և տխուր երկրների ցուցակը’

1106

Հասարակական կարծիքի ուսումնասիրման Gallup գործակալությունը հրապարակել է վերջերս անցկացված մի ուշագրավ հետազոտության արդյունքները: Այս անգամ սոցիոլոգները փորձել են պարզել, թե որ ազգերի ներկայացուցիչներին են ավելի հուզառատ, և որոնք՝ ավելի անտարբեր։ Հետազոտությունը, որի շրջանակներում գիտնականներն ուսումնասիրել են աշխարհի 150 երկրների վարքաբանությունը, իրականացվել է 2009-2011 թվականներին, գրում է ռուսական newsru.com կայքը:

Ուսումնասիրության ընթացքում գիտնականները փորձել են պարզել հաճույքի, ծիծաղի, ուրախության, լիարժեք հանգստության, ինչպես նաև ատելության, զայրույթի, տխրության, ցավի, տագնապի զգացողությունների հաճախակիությունը՝ օրվա կտրվածքով։

 Հետաքրքիրն այն է, որ «անտարբեր» երկրների ցուցակը գլխավորել է  տնտեսապես զարգացած Սինգապուրը, որին հաջորդում են մեր հարևան Վրաստանը ու մերձբալթյան Լիտվան։  Երրորդ տեղում Ռուսաստանն է, որից հետո ցանկում հիշատակվում են նաև հետխորհրդային Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը։

Իսկ աշխարհի ամենահուզառատ երկիր է ճանաչվել համեմատաբար ավելի աղքատ և թույլ տնտեսությամբ Ֆիլիպինները, որին աղյուսակում չեն զիջում նաև Կոլումբիան, Չիլին, Սալվադորը, Օմանը և այլն:

Գերակշռորեն դրական տրամադրությամբ երկրների ցանկում են հայտնվել Դանիան և Լատինական Ամերիկայի երկրները: Իսկ բացասական տրամադրությամբ երկրների աղյուսակում տեղ են գտել Մերձավոր Արևելքի երկրները, ինչը հասկանալի է տարածաշրջանում առկա բազմաթիվ հակամարտությունների պարագայում:

Նախորդ հոդվածը‘Չեխիայում սպիտակ վագրը փախել է կենդանաբանական այգուց’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ ԱԳՆ-ն Թուրքիային զգուշացնում է Սիրիայի սահմանում անհարկի ռազմականացումից’