‘Gallup. Հայաստանցիները երջանիկ երկրների թվում նախավերջինն են ‘

923

Gallup միջազգային սոցիոլագիական ընկերության հարցումների համաձայն, հայաստանցիները երջանիկ երկրների դասակարգման աղյուսակում 148 երկրների թվում զբաղեցրել են նախավերջին՝ 147-րդ տեղը, հայտնում է ուկրաինական «Կորրեսպոնդենտ.net» կայքը: Այս ցուցանիշով Հայաստանին «գերազանցում է» միայն Սինգապուրը, որը գրավել է վերջին հորիզոնականը: Իսկ հայաստանցիներից փոքր-ին ավելի երջանիկ իրենց զգում են Իրաքում, Եմենում, Վրաստանում եւ Բելառուսում:

Նշենք, որ հարցման մասնակիցները պատասխանել են այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ «ձեզ զգո՞ւմ եք երջանիկ, հարգված, հանգստացած», ինչպես նաեւ՝ «ո՞րքան հաճախ եք ծիծաղում, ժպտում եւ ընդհանրապես՝ դրական զգացումներ ունենում»:

Ամենաերջանիկ երկրների առաջատարները Լատինական Ամերիկայի երկրներն են՝ Պարագվայը Սալվադորը, Վենեսուելան: 

Նախորդ հոդվածը‘Սկսվել է Հայաստանի՝ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկությունը’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանում Պուտին ասուլիսից հետո լրատվամիջոց են փակել’