‘
Gazetta dello Sport-ը հաշվարկել է Իտալիայի առաջնության բոլոր թիմերի աշխատավարձերի չափը, որի արդյունքում պարզ է դարձել, որ «Յուվենտուսը,» օրինակ, խաղացողներին տարեկան աշխատավարձ տալու համար «Ֆիորենտինայից» 2 անգամ շատ է վատնում՝ 115 մլն €՝ «մանուշակների» 60-ի դիմաց, իսկ բոլոր 20 թիմերի աշխատավարձերի տարեկան ամբողջ ծախսը կազմել է 912 մլն €:
Ընդհանրապես, դատելով Gazetta dello Sport-ի ցուցակից՝ «Սերիա Ա-ն» բավականին հավասարազոր առաջնության է վերածվում՝ ի տաբերություն, օրինակ, «Լա Լիգայի», որտեղ «Բարսելոնայի» կամ «Ռեալ Մադրիդի» աստղերից մեկի աշխատավարձը կարող է գերազանցել «Պրիմերայի» միջակ թիմերի տարեկան բյուջեն:
Առաջին 10 թիմերը, ըստ խաղացողներին վճարվող աշխատավարձերի:
- «Յուվենտուս»՝ 115 մլն €
- «Միլան»՝ 105 մլն €
- «Ինտեր»՝ 95 մլն €
- «Ռոմա»՝ 92 մլն €
- «Նապոլի» 74 մլն €
- «Լացիո»՝ 62 մլն €
- «Ֆիորենտինո» 60 մլն
- «Ջենոա»՝ 33 մլն €
- «Բոլոնյա» 30 մլն €
- «Պարմա» 29 մլն €
‘