‘«Gazprom mafia» անվամբ Twitter-ի օգտատերը նախապես հրապարակել էր ՉԼ-ի վիճակահանության արդյունքները’

1056

«Gazprom mafia» անվամբ Twitter-ի օգտատերը նախապես տեղեկացված էր եղել Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքների մասին և դրանք հրապարակել էր դեռ դեկտեմբերի 13-ի :

Նշենք, որ վիճակահանությունը կայացել է այսօր՝ դեկտեմբերի 16-ին, մինչդեռ դեկտեմբերի 13-ի հրապարակած բոլոր 8 զույգերը համընկել են այսօրվա զույգերի հետ:

Օգտատերը նշել է, որ արդյունքներն իրեն նախապես ուղարկել էր «Գազպրոմ»-ում աշխատող իր աղբյուրը: Նա նշում է, որ այդ քայլին գնացել է ֆուտբոլը կեղծիքներից զերծ պահելու նպատակով:

Օգտատերը նաև նշել է, որ «Գազպրոմ»-ը ֆինանսավորում է ՉԼ-ում հանդես եկող 3 ակումբների՝ «Զենիթ»-ին, «Շալկե»-ին ու «Չելսի»-ին՝ փորձելով այդ ակումբների համար ստեղծել հնարավորինս նպաստավոր պայմաններ:

Քիչ առաջ Gazprom mafia օգտատերը խոստովանել է, որ մոլորության մեջ է գցել ԶԼՄ-ներին՝ նախորոք հրապարակելով հնարավոր զույգերի մոտ 50 տարբերակ և վիճակահանությունից հետո հեռացրել բոլոր սխալ զույգերը:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Եթե իշխանությունը գոնե մի քիչ քաղաքական համարձակություն ունենար, կարող էր դուրս բերել Հայաստանին փակուղուց` հրաժարական տալով ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԱԳ-ում հնարավոր են համարում Սնոուդենին ներում շնորհելը’