‘Get French Football News. Տուխելը մերժել է եվրոպական գերակումբներին’

819

«Բավարիա»-ն և «Չելսի»-ն ցանկացել են հրավիրել ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին: Այս մասին հայտնում է Get French Football News-ը: 

Մյունխենյան և լոնդոնյան ակումբները կապ են հաստատել 45-ամյա մասնագետի հետ, սակայն նա հրաժարվել է բոլոր առաջարկներից: 

Գերմանացի մարզիչը վստահ է, որ չնայած Չեմպիոնների լիգայում, Ֆրանսիայի գավաթում և երկրի գավաթում անհաջողությանը՝ նա կշարունակի հաջորդ մրցաշրջանում գլխավորել փարիզյան գրանդը: 

Ըստ ոչ պաշտոնական աղյբուրների՝ կողմերը դեռ մարտին մինչև 2021 թվականը նախատեսված պայմանագիր են կնքել, ըստ որի՝ Տուխելը տարեկան 7,5 միլիոն եվրո աշխատավարձ կստանա: 

Նախորդ հոդվածը‘Չեմպիոների լիգա, կիսաեզրափակիչ.«Տոտենհեմ» — «Այաքս»՝ 0:1(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գոդինը շուտով կհայտնի «Ատլետիկո»-ից իր հեռանալու մասին’