Իսպանաիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման արժանացել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի Globe Soccer Awards մրցանակին անցած մրցաշրջանի արդյունքներով։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Դուբայում։
Լավագույն մարզիչի մրցանակին արժանացել է Արքայական ակումբի իտալացի Կառլո Անչելոտին։
Ակումբի լավագույն նախագահի մրցանակը ստացել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը։
Երկրպագուների համակրանքին արժանացել է Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։