‘«Globe Soccer Awards». Մեսսին՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ, «Բարսելոնան»՝ լավագույն ակումբ (տեսանյութ)’

1393

Դեկտեմբերի 27-ին, ԱՄԷ-ում կայացել է «Globe Soccer Awards» ամենամյա մրցանակաբաշխությունը, որը կազմակերպում է Եվրոպական ակումբների ասոցիացիան (ECA):

Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ստացել է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: «Բարսելոնան» ճանաչվել է տարվա լավագույն թիմ, իսկ կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն տարվա լավագույն նախագահն է:

Տարվա լավագույն մարզչի մրցանակը ստացել է Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Վիլմոտսը: Լավագույն ֆուտբոլային ակադեմիայի համար նախատեսված մրցանակը ստացել է «Բենֆիկան»: Տարվա լավագույն մրցավար անվանակարգում հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռավշան Իրմատովը, իսկ լավագույն գործակալը Ժորժե Մենդեշն է, ով ներկայացնում է Կրիշտիանու Ռոնալդուի, Խամես Ռոդրիգեսի, Դավիդ դե Խեայի, Ժոզե Մոուրինյուի և այլ հեղինակությունների շահերը:

Նախորդ հոդվածը‘Լուկակու. «Մոուրինյոն մեղավոր չէ, որ ես հեռացել եմ «Չելսիից»»’
Հաջորդ հոդվածը‘«Ատլետիկոյում» չեն բացառում Կոստայի վերադարձը’