Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի իսպանացի պաշտպան, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սերխիո Ռամոսը ճանաչվել է լավագույն ֆուտբոլային պաշտպանը պատմության մեջ՝ Globe Soccer Awards-ի վարկածով։
Կարիերայի ընթացքում բացառիկ նվաճումների համար մրցանակի են արժանացել շվեդ Զլատան Իբրահիմովիչը, անգլիացի Ուեյն Ռունին եւ բրազիլացի Ռոմարիոն։
Մարզչական կարիերայի համար մրցանակը ստացել է իսպանացի Ունաի Էմերին, որն այժմ գլխավորում է անգլիական «Աստոն Վիլան»։
Ֆուտբոլային մենեջմենթի համար մրցանակին արժանացել է «Միլանի» նախկին փոխնախագահ Ադրիանո Գալիանին, որն այժմ իտալական «Մոնցայի» ղեկավարներից է։