Globe Soccer Awards. Սերխիո Ռամոսը՝ լավագույն պաշտպան պատմության մեջ

274

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի իսպանացի պաշտպան, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սերխիո Ռամոսը ճանաչվել է լավագույն ֆուտբոլային պաշտպանը պատմության մեջ՝ Globe Soccer Awards-ի վարկածով։

Կարիերայի ընթացքում բացառիկ նվաճումների համար մրցանակի են արժանացել շվեդ Զլատան Իբրահիմովիչը, անգլիացի Ուեյն Ռունին եւ բրազիլացի Ռոմարիոն։

Մարզչական կարիերայի համար մրցանակը ստացել է իսպանացի Ունաի Էմերին, որն այժմ գլխավորում է անգլիական «Աստոն Վիլան»։

Ֆուտբոլային մենեջմենթի համար մրցանակին արժանացել է «Միլանի» նախկին փոխնախագահ Ադրիանո Գալիանին, որն այժմ իտալական «Մոնցայի» ղեկավարներից է։

Նախորդ հոդվածըՓելոսին հեռանում է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնից
Հաջորդ հոդվածըMH17-ի գործը․ Դատարանը երեք հոգու հեռակա կարգով դատապարտել է ցմահ ազատազրկման