‘Globo Esporte. ՊՍԺ-ն ու «Բարսելոնա»-ն հստակեցրել են Նեյմարի տրանսֆերի վճարման տարբերակը’

937

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի՝ «Բարսելոնա» վերադարձը ավելի ու ավելի է մոտենում, տեղեկացնում է Globo Esporte-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, երկու ակումբների նախագահներ Խոսեպ Բարտոմեուն ու Նասեր Ալ-Հելաիֆին բանակցում են տեղափոխության դտեալների ու այլ մանրամասների շուրջ: Նշվում է, որ այս պահին ղեկավարները հստակեցրել են տրանսֆերի ձևաչափը. «կապտանռնագույններ»-ը փարիզյան ակումբին կվճարեն 100 մլն եվրո ու կզիջեն իրենց խաղացողներից մեկ կամ երկուսին: Նեյմարը երկարաժամկետ պայմանագիր կկնքի Իսպանիայի գործող չեմպիոնի հետ:

Ահա կատալոնական ակումբի ֆուտբոլիստների այն հավանական ցուցակը, որոնից մի քանիսը գործարքի արդյունքում կարող են տեղափոխվել Փարիզ. Ֆիլիպե Կոուտինյո, Սամուել Ումտիտի, Իվան Ռակիտիչ և Ուսման Դեմբելե:

Հիշեցնենք, որ բրազիլացին ՊՍԺ էր տեղափոխվել 2017 թվականին: Գործարքի արժեքը կազմել էր 222 մլն եվրո:

Լիգա 1-ի 2018/19 մրցաշրջանում 27-ամյա ռմբարկուն 17 հանդիպման է մասնակցել՝ դդառնալով 15 գոլի հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Չեխիա. Անվստահության քվեն անհաջողություն է կրել’
Հաջորդ հոդվածը‘Ֆերգյուսոնն ասել է, թե իր որ որոշման համար է մինչ օրս զղջում’