‘
Gmail փոստային ծառայությունը հասանելի կլինի 13 նոր լեզուներով, որոնց թվում է նաև հայերենը: Հուլիսի 7-ից նոր լեզուներով համալրված փոստային ծառայությունը հնարավոր կլինի օգտագործել և՛ համակարգչային, և՛ հեռախոսային տարբերակներով:
Gmail-ի պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ նոր լեզուների թվում են նաև վրացերենը, չինարենը, ֆրանսերենը (Կանադա), գալիսերենը, լաոսերենը, կխմերերենը, մոնղոլերենը, ադրբեջաներենը, ինչպես նաև աֆրիկյան, Նեպալի, սինհալա և զուլուն լեզուները:
Լեզուների մշակման և համապատասխանեցման համար աշխատել են մի խումբ լեզվաբաններ, ովքեր հաշվի են առել յուրաքանչյուր լեզվի արտասանական առանձնահատկությունները:
Մինչ այժմ Gmail-ը հասանելի էր 58 լեզուներով, իսկ հուլիսի 7-ից օգտագործվող լեզուների քանակը կդառնա 71:
‘