‘Gmail-ի հինգ միլիոն գաղտնաբառեր հայտնվել են համացանցում’

989

Համացանցում  հրապարակվել է Gmail-ի հաշվետու գրառումների տվյալների բազան՝ հինգ միլիոն գաղտնաբառերով ու մուտքաբառերով (լոգիններ), այսօր հաղորդել է CNews-ը:

Bitcoin Security ֆորումի օգտատերերից մեկի տվյալներով, ով առաջինն է հայտնել տվյալների այդ բազայի հրապարակման մասին,  ֆայլում առկա գաղտնաբառերի ավելի քան 60 տոկոսը գործող է:

Բազան պարունակում է Gmail-ի 4,93 միլիոն փոստարկղերի  գաղտնաբառեր: Դրանց մեջ կան  Google փոստային ծառայության ռուսալեզու, անգլիալեզու և իսպանալեզու օգտատերեր : Փոստարկղերի անուններն ու դրանց մուտքաբառերը կարող են ապահովել ոչ միայն փոստի, այլև Google-ի բոլոր ծառայությունների հասանելիությունը:

Այս լուրը տարածվել է համացանցում Mail.ru-ի և «Яндекс»-ի վեց միլիոն փոստարկղերի գաղտնաբառերը հայտնվելուց մոտավորապես մեկ օր անց: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Կառավարությունը պետական միջոցների հաշվին օգնում է Բաղդասարովին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Էբոլա վիրուսը սպառնում է Լիբերիայի գոյությանը’