Goal.com հեղինակավոր պարբերականը կազմել է Կատարում կայանալիք աշխարհի առաջնության լավագույն թիմերի ցանկը:
Առաջին տեղում է Բրազիլիայի հավաքականը: Մասնագետներն իրենց ընտրությունը հիմնավորել են կազմի խորությամբ և թիմի խաղամակարդակով: Երկրորդ տեղում Արգենտինան է, երրորդում՝ Գերմանիան:
ԱԱ-2022-ի Լավագույն հավաքականներն՝ ըստ Goal.com-ի
- Բրազիլիա
- Արգենտինա
- Գերմանիա
- Իսպանիա
- Ֆրանսիա
- Անգլիա
- Նիդերլանդներ
- Դանիա
- Բելգիա
- Խորվաթիա
Պորտուգալիայի ազգային հավաքականը 11-րդ տեղում է: Վատագույն հավաքականներն են Թունիսը, Ավստրալիան ու մրցաշարն ընդունող Կատարը:
Աշխարհի առաջնության նոյեմբերի 20-ին կմեկնարկի Կատար — Էկվադոր հանդիպումով, որը կսկսվի Երևանի ժամանակով 20:00-ին: