‘Goal.com. «Բարսելոնա»-ն «Չելսի»-ին տրանսֆերային փոխանակություն է առաջարկել’

948

«Բարսելոնա»-ն դեռևս շարունակում է հետաքրքրվել «Չելսի»-ի կիսապաշտպան Վիլիանի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է Goal-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, կատալոնական ակումբը պատրաստ է Մալկոմի տրանսֆերային իրավունքները զիջել «ազնվականներ»-ին, միայն թե բրազիլացի ֆուտբոլիստը տեղափոխվի «Կամպ Նոու»: Հաղորդվում է նաև, որ գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն վաղուց էր ցանկանում 30-ամյա ֆուտբոլիստին թիմ հրավիրել, սակայն «կապտանռնագույններ»-ը նրա փոխարեն ձեռք բերեցին Մալկոմի տրանսֆերը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Վիլիանը մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Ագուերոն յուրօրինակ ցուցանիշ է գրանցել Պրեմիեր Լիգայում’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ներկայացուցիչը՝ շախմատի աշխարհի չեմպիոն’