Բրիտանական Goal.com-ը թարմացրել է Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության ֆավորիտների ցուցակը խմբային փուլի առաջին տուրի ավարտից հետո։
Չեմպիոնության գլխավոր հավակնորդը շարունակում է մնալ Բրազիլիան, երկրորդ տեղ է բարձրացել Իսպանիայի հավաքականը, երրորդ տեղ՝ Ֆրանսիան:
ԱԱ-2022-ի հաղթողի 10 հավակնորդները՝ ըստ Goal.com-ի
1. Բրազիլիա (նախորդ անգամ՝ առաջին տեղ)
2. Իսպանիա (չորրորդ տեղ)
3. Ֆրանսիա (5-րդ տեղ)
4. Անգլիա (6-րդ տեղ)
5. Նիդերլանդներ (7-րդ տեղ)
6. Պորտուգալիա (11-րդ տեղ)
7. Բելգիա (9-րդ տեղ)
8. Արգենտինա (երկրորդ տեղ)
9. Շվեյցարիա (14-րդ տեղ)
10. Դանիա (8-րդ տեղ)