‘«Goal.com»-ը կազմել է «Ոսկե գնդակի» հավակնորդների իրենց լավագույն եռյակը’

814

«Ոսկե գնդակի» շնորհման հերթական արարողությանն ընդառաջ «Goal.com» հեղինակավոր առցանց պարբերականի խմբագիրներն աշխարհի տարբեր երկրներից ֆուտբոլիստներից կազմված՝ ՖԻՖԱ-ի ներկայացրած ցանկից առանձնացրել են իրենց նախընտրած լավագույն եռյակը։

Պարբերականի խմբագիրների մեծամասնության կարծիքով 2014-ի լավագույն ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Քրիստիանո Ռոնալդուն է։

Երկրորդ տեղում «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Բավարիայի» ևս մեկ ներկայացուցիչ՝ Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Արյեն Ռոբենը։

Չորրորդ տեղում Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերն է, իսկ ահա «Բարսելոնայի» արգենտինացի առաջատար Լիոնել Մեսսին միայն հինգերորդն է։

Նշենք, որ Արգենտինացին նախորդ ութ տարիներին միշտ ընդգրկված է եղել լավագույն եռյակում։

 

Նախորդ հոդվածը‘Մեսսին հիվանդ երեխաների օրը անմոռանալի է դարձրել(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սուարեսը 2002-ից ի վեր «Ոսկե խաղակոշիկի» առաջին դափնեկիրն է, ով չի դարձել «Ոսկե Գնդակի» հավակնորդ’