‘
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարան կարիերան կշարունակի իսպանական մեկ այլ ակումբի կազմում: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացին ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Բետիս»-ի կազմում: Անդալուսիական թիմն իրավունք կունենա հետագայում գնել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը:
Նշվում է, որ մինչև նոր ակումբ տեղափոխվելը Ռաֆինյան կերկարաձգի պայմանագրի ժամկետը «Բարսելոնա»-ի հետ մինչև 2021 թվականը:
‘