‘
«Ոսկե գնդակ 2014»-ի մրցանակաբաշխությանն ընդառաջ հեղինակավոր Goal.com-ը ներկայացրել է իր ընթերցողների քվեարկության արդյունքները։
Հիշեցնենք, որ 2014 թ. լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիստիանու Ռոնալդուն, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին և «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը։
Պորտուգալիայի հավաքականի առաջատարը ստացել է երկրպագուների ձայների 59 տոկոսը։ 33637 քվեարկողներից 19847-ը հենց նրան են համարում արժանի այդ մրցանակին։
Արգենտինայի հավաքականի ավագի օգտին քվեարկել է 8519 մարդ (25%), իսկ Գերմանիայի հավաքականի դարպասապահն ստացել է 5271 ձայն (16%)։
‘