Goal.com. ԱԱ-2022. Լավագույն հավաքականները

454

Goal.com հեղինակավոր պարբերականը կազմել է Կատարում կայանալիք աշխարհի առաջնության լավագույն թիմերի ցանկը:

Առաջին տեղում է Բրազիլիայի հավաքականը: Մասնագետներն իրենց ընտրությունը հիմնավորել են կազմի խորությամբ և թիմի խաղամակարդակով: Երկրորդ տեղում Արգենտինան է, երրորդում՝ Գերմանիան:

ԱԱ-2022-ի Լավագույն հավաքականներն՝ ըստ Goal.com-ի

  1. Բրազիլիա
  2. Արգենտինա
  3. Գերմանիա
  4. Իսպանիա
  5. Ֆրանսիա
  6. Անգլիա
  7. Նիդերլանդներ
  8. Դանիա
  9. Բելգիա
  10. Խորվաթիա

Պորտուգալիայի ազգային հավաքականը 11-րդ տեղում է: Վատագույն հավաքականներն են Թունիսը, Ավստրալիան ու մրցաշարն ընդունող Կատարը:

Աշխարհի առաջնության նոյեմբերի 20-ին կմեկնարկի Կատար — Էկվադոր հանդիպումով, որը կսկսվի Երևանի ժամանակով 20:00-ին:

Նախորդ հոդվածըՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Ռոնալդուին
Հաջորդ հոդվածըԱմփոփիչ մրցաշար. Ջոկովիչը հաղթեց Մեդվեդևին և կիսաեզրափակիչում կմրցի Ֆրիցի հետ (տեսանյութ)