‘Goal.com. 113-ամյա Մադրիդի «Ռեալի» խորհրդանշական կազմը (լուսանկար)’

964

Մադրիդի «Ռեալն» այսօր տոնում է հիմնադրման 113-ամյակը: Այս կապակցությամբ հեղինակավոր «Goal» առցանց պարբերականը ներկայացրել է «Ռեալի» բոլոր ժամանակների խորհրդանշական կազմը, որն ունի հետևյալ տեսքը:

Դարպասապահ` Իկեր Կասիլյաս (1999թ. — …):

Պաշտպաններ` Չենդո (իրական անունը` Միգել Պորլան Նոգերա, 1982-1998թթ.), Սերխիո Ռամոս (2005թ. -…), Ֆերնանդո Հիերո (1989-2003թթ.), Ռոբերտո Կառլոս (1996-2007թթ.):

Կիսապաշտպաններ` Պիրրի (իրական անունը` Խոսե Մարտինես Սանչես, 1964-1980թթ.), Զինեդին Զիդան (2001-2006թթ.)

Հարձակվողներ` Ալֆրեդո դի Ստեֆանո (1953-1964թթ.), Ֆրանսիսկո Խենտո (1953-1971թթ.), Քրիստիանո Ռոնալդու (2009թ. — …), Ռաուլ (1992-2010թթ.):

Անշուշտ, բարդ է «Ռեալի» նման հարուստ պատմություն և լեգենդար ֆուտբոլիստներ ունեցող թիմի բոլոր ժամանակների լավագույն կազմը ներկայացնել, ուստի պատահական չէ, որ Պակո Բույոյի (դարպասապահ), Խոսե Սանտամարիայի (պաշտպան), Ֆերնանդո Ռեդոնդոյի (կիսապաշտպան), Ֆերենց Պուշկաշի (հարձակվող), Ուգո Սանչեսի (հարձակվող) նման լեգենդները հայտնվել են միայն պահեստային ֆուտբոլիստների թվում:

Նախորդ հոդվածը‘ Բլան.«Իբրահիմովիչը պետք է գոլեր խփի, քանի որ դա նրա աշխատանքն է»’
Հաջորդ հոդվածը‘ Ռոնալդուն «Ռեալից» կհեռանա 2015-ին կամ 2016-ին’