Golden Boy․ Հավակնորդների եզրափակիչ ցուցակը

344

Իտալական Tuttosport-ը հրապարակել է Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիտի Golden Boy մրցանակի հավակնորդների (մինչեւ 21 տարեկան) եզրափակիչ ցուցակը։

Քարիմ Ադեյեմի, Ջուդ Բելինգեմ (երկուսն էլ՝ «Բորուսիա Դորտմունդ»), Էդուարդո Կամավինգա («Ռեալ»), Պեդրի, Անսու Ֆատի, Գավի (բոլորը՝ «Բարսելոնա»), Քարնի Չուկվուեմեկա («Չելսի»), Հարվի Էլիոթ («Լիվերպուլ»), Յուգո Էկիտիկ, Նունու Մենդեշ (երկուսն էլ՝ ՊՍԺ), Էնթոնի Էլանգա («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռայան Գրավենբերխ, Ջամալ Մուսիալա (երկուսն էլ՝ «Բավարիա»)։

Անցած տարի մրցանակին արժանացել էր «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրին։

Նախորդ հոդվածըԶոհվածների թիվը` 16
Հաջորդ հոդվածըՊայթյունի հետևանքով անհետ կորած է համարվում 17 մարդ