‘
Շվեդիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը դարձավ Golden Foot մրցանակի հաղթող: Նշենք, որ մրցանակը տրվում է 29 եւ ավելի բարձր տարիքի ֆուտբոլիստներին:
Մոնակոյում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ մրցանակը Իբրահիմովիչին հանձնել է լեգենդար Պելեն:
«Սա մեծ պատիվ է իմ համար: Սակայն այս մրցանակը առանց իմ խաղընկերների ես չէի նվաճի»,- Իբրահիմովիչի խոսքն է մեջբերում A Bola-ն:
23 լրագրողների կազմված ժյուրիի քվեարկության արդյունքում Իբրահիմովիչը առաջ է անցել Դիդյե Դրոգբայից, Անդրեա Պիրլոյից եւ Ռաուլից:
Golden Foot մրցանակը տրվում է 2003 թվականից: Նրա հաղթողներ են դարձել իտալացիներ Ռոբերտո Բաջոն, Ֆրանչեսկո Տոտին եւ Ալեսանդրո Դել Պիերոն, չեխ Պավել Նեդվեդը, ուկրաինացի Անդրեյ Շեւչենկոն, բրազիլացիներ Ռոնալդոն, Ռոբերտո Կառլոսը եւ Ռոնալդինյոն, ինչպես նաեւ ուելսցի Ռայան Գիգզը:
‘