‘
Google ինտերնետ-հսկան պայմանագիր է կնքել մի շարք եվրոպական թերթերի հետ՝ համացանցում ավելի շատ փող աշխատելու հարցում նրանց օգնելու նպատակով:
Google-ը խոստանում է 160 միլիոն դոլար ներդնել թվային նախագծերում, որոնք կնպաստեն գովազդներ տեղադրելու կատարելագործմանը և լուրերի նոր հավելվածների մշակմանը:
Որոշ հրատարակիչներ դժգոհ են համացանցում անվճար նորություններ տեղադրելու՝ Google-ի գործունեությունից, և պնդում են, որ դա հանգեցնում է թերթերի տպագիր օրինակների վաճառքի անկման և գովազդներից ստացվող շահույթների նվազման:
Այնուհանդերձ, Google-ի նոր նախաձեռնությունն արդեն պաշտպանել են այնպիսի պարբերականներ, ինչպես՝ Financial Times-ը, Guardian-ը, El Pais-ը և Die Zeit-ը:
Ապրիլի կեսերին Եվրահանձնաժողովը Google-ին սեփական արտադրանքը առաջ մղելու ընթացքում մրցակցությունը խախտելու մեղադրանք է ներկայացրել: Փոխանցում է BBC-ն:
‘