‘Google-ը ծուլությունը հաղթահարող ու խոսող կոշիկներ է ներկայացրել (տեսանյութ)’

1579

Google ընկերությունը Օստինում կայացած SXSW Interactive ասուլիսի ժամանակ խոսող բոթասներ է ներկայացրել, որոնք տիրոջը կհորդորեն հաղթահարել ծուլությունը և սպորտով զբաղվել, գրում է ИТАР-ТАСС լրատվականը:

Talking Shoe անվանումը ստացած նորամուծությունը ստեղծվել է Adidas ընկերության հետ համագործակցությամբ: Կոշիկները կարող են պասիվ կենսակերպի համար նախատել և «ծույլի մեկը» անվանել իրենց տիրոջը կամ, ընդհակառակը, քաջալերել նրան ակտիվության համար:

Ընկերությունը մտադիր չէ բոթասների մեծածավալ արտադրությամբ զբաղվել: «Մեր խնդիրը  երիտասարդներին սեփական մոդելները ստեղծելու հարցում ոգեշնչելն է: Այդ նպատակով մենք պատրաստվում ենք մեր կայքում բացահայտել այս կոշիկների մշակման մանրամասները: Այնպես որ՝ յուրաքանչյուր ցանկացող կկարողանա ինքնուրույն ստեղծել սեփական «խելացի բոթասները»,- հայտնել է Google-ի ներկայացուցիչը:

Նախորդ հոդվածը‘Մարդու իրավունքների վիճակը ՏՄՊՊՀ ոլորտում. Օմբուդսմենի զեկույցը’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Մինասյան. Մովսիսյանից նման բան չէի սպասում’