‘Google-ը հրաժարվում է հեռացնել Youtube-ից «Մուսուլմանների անմեղություն» ֆիլմը’

897

Google ընկերությունը կրկին հրաժարվել է Youtube կայքից հեռացնել «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը, որը  բողոքի զանգվածային ակցիաներ է հրահրել արաբական երկրներում: Նախօրեին ԱՄՆ իշխանությունները ևս մեկ անգամ կոչ են արել Google-ին ստուգել տեսանյութի բովանդակությունը և պարզել՝ արդյոք այն համապատասխանում է սերվիսի օգտագործման կանոններին:

Ավելի վաղ Google-ը սեփական նախաձեռնությամբ սահմանափակել էր ֆիլմի դիտումը մի շարք երկրներում, իսկ Եգիպտոսում և Լիբիայում այն ընդհանրապես արգելափակվել էր: Ընկերությունում վստահեցնում են, որ դա արվել է վերոնշյալ երկու երկրների օրենսդրության համապատասխան, այլ ոչ քաղաքական նպատակներով:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դատապարտել է մուսուլմանական երկրներում տեղի ունեցող անկարգությունները: ‘
Հաջորդ հոդվածը‘Ամփոփվել են ԱՄՆ ՄԶԳ կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի արդյունքները’