‘
Google որոնողական համակարգը լրատվամիջոցների ուշադրությանն է ներկայացրել օգտատերերի գաղտնի տեղեկատվությունը բացահայտելու, հեռացնելու կամ արգելափակելու մասին մի շարք երկրների անվտանգության ծառայությունների հարցումները:
Պարզվում է, որ այսպիսի հարցումների թիվը գնալով աճում է: Միայն ընթացիկ տարվա առաջին կեսին Google-ը տարբեր երկրներից շուրջ 20 939 դիմում է ստացել, որոնցից 1 791-ը բավարարել է (արդյունքում՝ կայքերից հեռացվել է մոտ 17 746 էջ): Համեմատության համար ընկերության հաշվետվության մեջ բերվում է նախորդ տարվա ցուցանիշը՝ 949 դիմում՝ նույն ժամանակահատվածի համար:
Google-ին տեղեկատվություն բացահայտելու հարցով դիմումների առաջատարը ԱՄՆ անվտանգության ծառայություններն են, որոնցից 2012 թ. հունվարից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում 7969 հարցում է ստացվել: Երկրորդ տեղում Հնդկաստանն է, որին հետևում են Բրազիլիան և Ֆրանսիան: Օգտատերերի տվյալները ջնջելու խնդրանքով բազմիցս հանդես է եկել Թուրքիան (501 դիմում:)
‘