‘Google-ը տեղեկություններ կստանա Ռուսաստանում արգելված կայքերի մասին’

760

Google ընկերությունը եւ նրան պատկանող YouTube վիդեոհոսթինգը համաձայնել են Ռուսաստանի վերահսկողության հանձնաժողովից (Ռոսկոմնադզոր) տեղեկություններ ստանալ այն կայքերի մասին, որոնց այցելելն արգելվում էՌԴ օրենքներով: Նոյեմբերի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել օրենք, որը հնարավորություն է տալիս առանց դատարանի որոշման փակել մանկական պոռնկագրության, թմրամիջոցների պատրաստման եղանակների կամ դրանց վաճառքի մասին տեղեկատվություն պարունակող եւ հնարավոր ինքնասպանության հասցնող կայքերը: Քաղաքացիական ակտիվիստները մտահոգություն են հայտնում, որ այս օրենքը կարող է օգտագործվել խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակով: Ռուսաստանի Պիրատների կուսակցությունը  բոլոր ցանկացողներին խոստացել է մուտք ապահովել այն կայքերը, որոնք, կուսակցության կարծիքով, կարող են օրենքի ուժով անարդարացիորեն փակվել: 

Նախորդ հոդվածը‘Սիրիացի ապստամբները գրոհում են առանցքային ռազմական օդանավակայանը ‘
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսի դատարանը եթերից զրկել է արմատական իսլամիստ քարոզչին ‘