‘Google-ը հեղինակային իրավունք է ձեռք բերել googl.ru եւ gugl.ru դոմենների նկատմամբ ‘

1543

Մոսկվայի վարչական դատարանը նախօրեին բավարարել է Google-ի հայցն ընդդեմ Weblink Ltd. ընկերության՝ googl.ru եւ gugl.ru. դոմենների բացառիկ իրավունքի պաշտպանության վերաբերյալ, հայտնում է Lenta.ru-ն:

Աղբյուրը նշում է, որ դատարանն արգելել է Weblink Ltd.-ին օգտագործել Google ապրանքային նշանի հետ շփոթության աստիճանի հասնող նմանությամբ այդ անվանումների օգտագործումը:

Դատարանը սահմանել է, որ Weblink Ltd.-ը չի կարող googl.ru եւ gugl.ru դոմենների կառավարման իրավունքներ տրամադրել որեւէ մեկին, բացի Google-ից:

 

Նախորդ հոդվածը‘Տարօրինակ գողություն Ղարաբաղում ‘
Հաջորդ հոդվածը‘Դեկտեմբեր ամսվա եղանակային կանխատեսումը ‘