‘Google-ը հրապարակել է 2012-ի ամենաշատ որոնվող անունների ցուցակը ‘

813

2012-ին ինտերնետի օգտատերերը Google-ի միջոցով ամենից շատ որոնել են երգչուհի Ուիթնի Հյուսթոնի եւ բրիտանական One Direction խմբի մասին տեղեկատվություն:

Անցնող տարվա փետրվարին մահացավ հայտնի ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնը: Նրա անունն ամենաշատն որոնվողն  է եղել 2012-ի ընթացքում: Ինչ վերաբերում է պատկերների որոնմանը, այստեղ առաջին տեղում է բրիտանական դեռահասների  One Direction խմբի մենակատար Գարրի Սթայլսը:

Իսկ Facebook սոցիալական ցանցի ամերիկացի օգտատերերի շրջանում ամենաքննարկվող թեման նախագահ Օբամայի եւ Միթ Ռոմնիի մրցակցությունն էր:  

Նախորդ հոդվածը‘Եվրոդատարանը կարող է ՖԻՖԱ-ին եւ ՈւԵՖԱ-ին պարտադրել աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունները ցուցադրել անվճար’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը Վաշինգթոն է հրավիրել Սիրիայի ընդդիմության ղեկավարներին ‘