‘Google-ը ցույց տվեց, թե ինչպիսի տեսք ունի «ինտերնետը ներսից» (ֆոտոշարք, տեսանյութ)’

1265

Google խոշորագույն IT ընկերությունը ցույց է տվել ինտերնետի «խոհանոցը». ընկերությունը հրապարակել է լուսանկարների չորս փաթեթ և տեսաշրջագայություն իր տվյալների կենտրոնով, որոնց միջոցով ինտերնետ-օգտատերերը հնարավորություն են ունենում ցանցում գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը: Արտաքուստ Google-ի ֆայլերի պահոցները անաղարտ բնության մեջ գտնվող էլեկտրակայանների են նման, իսկ ներսից նրանք իսկական դրախտ են աշխատակցի համար և բացառիկ հոգատար՝ օգտատերերի տվյալների նկատմամբ:

Google ընկերությունն այժմ օգտագործում է  տվյալների ութ կենտրոն. դրանց մեծ մասը գտնվում է ԱՄՆ-ում է, և միայն երկուսը՝ Եվրոպայում: Ժամանակի ընթացքում այդ կենտրոնների թիվը միայն ավելանալու է. Google-ն արդեն կենտրոններ է կառուցում Հոնկոնգում, Թայվանում, Սինգապուրում և Չիլիում, հաղորդում է CBS-ը:

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

 

Նախորդ հոդվածը‘Մեկնարկել է հայ-ամերիկյան տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը ‘
Հաջորդ հոդվածը‘Բեյբությանի ազատումը «ՍԱՍ գրուպի» ստուգումների հետ կապ չունի ‘