‘Google-ի նորամուծությունը կնպաստի համացանցային մշակույթի բարելավմանը’

1196

Աշխարհահռչակ «Google» ընկերությունում վերջերս մեկնարկել է մի նոր նախաձեռնություն, որն օգնում է ավելի բարելավել համացանցային մշակույթը:

«Google բաց պատկերասրահը» սկիզբ է առել ընկերության լայնամասշտաբ մշակութային ծրագրերի շրջանակում: Այն բոլոր մարդկանց հնարավորություն է տալիս ցուցադրելու իրենց հավաքածուն՝ հավելյալ գործիքների միջոցով, որոնք ստեղծում են զարմանահրաշ վիրտուալ պատկեր:

Ինչպես նշվում է ընկերության պաշտոնական հայտարարության մեջ, նոր տեխնոլոգիային միանալու ծառայությունն անվճար է: «Դա շատ պարզ է. անհրաժեշտ է միայն բեռնել նկարը, ավելացնել տեսնյութը, իսկ մյուս գործառույթների միջոցով ստեղծել մի պատկերասրահ, որը  կգրավի այցելուներին»,- ասվում է հայտարարության մեջ:

Ներկա պահին հասանելիությունը «Բաց պատկերասրահին» սահմանափակ է. բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են, պետք է ուղարկեն հատուկ հարցում՝ նորամուծությունից ամբողջությամբ օգտվելու հնարավորություն ստանալու նպատակով:  

Նախորդ հոդվածը‘Հայացք Մոսկվայից. Նազարբաևի հայտարարությունը հերթական անգամ հարցականի տակ դրեց ինտեգրացիոն, հետխորհրդային միավորումների հեռանկարները’
Հաջորդ հոդվածը‘Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ քննչական որեւէ գործողություն չի կատարվել’