‘
Բելգիայում ընթացող «Grand Chess Tour» մրցաշարքի Լյովենի փուլում տեղի են ունեցել արագ շախմատի հանդիպումները:
Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով վաստակել է 12 միավոր: Երկրորդ հորիզոնականում Ուեսլի Սոն է, ով վաստակել է 11 միավոր: Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը վաստակել է 10 միավոր և Վիշվանաթան Անանդի հետ կիսում է 3-րդ հորիզոնականը:
‘