‘«Grand Chess Tour». Լևոն Արոնյանը գրավեց 3-րդ տեղը’

1344

Բելգիական Լյովենում ավարտվել է շախմատային «Grand Chess Tour» մրցաշարի երկրորդ փուլը:

Մրցաշարի վերջին օրը տեղի են ունեցել կայծակնային շախմատի մրցաշարի վերջին 9 տուրերի պարտիաները: Լևոն Արոնյանը երկու օրերի արդյունում վաստակել է 10 միավոր՝ երկրորդ օրը հաղթելով Վիշվանաթան Անանդին, ոչ-ոքի խաղալով Մագնուս Կարլսենի, Մաքսիմ Վաշյե-Լագրավի, Վլադիմիր Կրամնիկի, Անիշ Գիրիի, Ուեսլի Սոյի, Հիկարու Նակամուրայի ու Վեսելին Տոպալովի հետ և պարտվելով Ֆաբիանո Կարուանային: Կայծակնային շախմատի մրցաշարում Արոնյանը 2-րդ տեղն է զբաղեցրել` մեկ միավորով հետ մնալով Կարլսենից:

Ընդհանուր արդյունքով (արագ ու կայծակնային շախմատ) Արոնյանը վաստակած 20 միավորով զբաղեցրել է 3-րդ տեղը` հետ մնալով Կարլսենից (23 միավոր) և Սոյից (20,5 միավոր):

Հավելենք, որ «Grand Chess Tour»-ի հաջորդ մրցաշարերը տեղի կունենան օգոստոսին՝ Միացյալ Նահանգների Սենթ Լուիս քաղաքում և դեկտեմբերին՝ Լոնդոնում:

Նախորդ հոդվածը‘ Եվրո-2016․ Խորվաթիան հաղթեց Իսպանիային, Թուրքիան` Չեխիային (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ Եվրո-2016․ Հրապարակվել է փլեյ-օֆֆի ժամանակացույցը’