‘Grand Chess Tour. Ուեսլի Սոն դարձավ սուպերմրցաշարի հաղթող’

1489

Բելգիայի Լյովեն քաղաքում այս օրերին ընթանում էր Grand Chess Tour շախմատային սուպերմրցաշարը, որին մասնակցում էր նաև հայազգի Լևոն Արոնյանը:

Մասնակիցներն այսօր և երեկ իրենց ուժերը չափեցին կայծակնային շախմատում: Նշենք, որ յուրաքանչյուր խաղային օր անցկացվում է 9 պարտիա:

Այսօր կայացած երկրորդ տուրի 9 պարտիայում հայ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակեց 5.5 միավոր և ընդհանուր 20.5 միավորով զբաղեցրեց մրցաշարի 4-րդ հորիզոնականը:

Վաստակած 22 միավորով մրցաշարի միանձնյա հաղթող ճանաչվեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուեսլի Սոն:

Նախորդ հոդվածը‘Մարադոնան «թքած» ունի ԱԱ-ի օրենքների վրա’
Հաջորդ հոդվածը‘Նեյմարի հայրն իր որդու ծառայություններն առաջարկել է «Բարսելոնա»-ին’