Grand Swiss. Աղջիկները պարտվեցին

624

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում շարունակվում են շախմատի տղամարդկանց և կանանց Grand Swiss մրցաշարերը: 5-րդ տուրում մեր երկու աղջիկներն անհաջողության մատնվեցին: Աննա Սարգսյանը զիջեց ռուսաստանցի Օլգա Բադելկային, իսկ Էլինա Դանիելյանը պարտվեց ՌԴ-ի մեկ այլ ներկայացուցիչ Ալեքսանդրա Մալցեվսկայային:

5 տուրից հետո Աննա Սարգսյանը 2,5 միավորով 22-րդ տեղում է, իսկ Էլինա Դանիելյանը 1,5 միավորով 45-րդն է:  Կանանց մրցաշարին մասնակցում է 50 շախմատիստուհի:

Նախորդ հոդվածըGrand Swiss․ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Լեւոն Արոնյանը կիսեցին միավորը, 4-րդ տուրի արդյունքները
Հաջորդ հոդվածըCovid-19-ը շարունակում է ավերածություններ գործել աշխարհում