Grand Swiss. Գաբրիել Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանը հետապնդում են առաջատարներին

555

Ռիգայում շարունակվում է շախմատի Grand Swiss մրցաշարը: Տղամարդկանց մրցապայքարի 6-րդ տուրում մեր 7 շախմատիստներից 2-ը՝ Սերգեյ Մովսիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը հաղթանակներ տարան, իսկ Լևոն Արոնյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանն իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին:

6 տուրից հետո Սարգսյանն ու Պետրոսյանն ունեն 4-ական միավոր և ընդամենը 0,5 միավոր են հետ մնում առաջատարների խմբից: Արոնյանն ու Հովհաննիսյանն ունեն 3,5-ական միավոր, Մովսեսյանն ու Տեր-Սահակյանը՝ 3-ական, իսկ Մարտիրոսյանը՝ 2,5:

Նախորդ հոդվածըԼեխ Վալենսային մեղադրում են կոմունիստների օրոք հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ
Հաջորդ հոդվածըԶԼՄ․Ռուսաստանի ռազմական ներկայության նոր աճ Ուկրաինայի սահմանին