‘GRENKE Chess Classic սուպերմրցաշարը մեկնարկում է. Արոնյանը կփորձի պաշտպանել չեմպիոնի տիտղոսը’

1290

Գերմանիայում այսօր կմեկնարկի GRENKE Chess Classic շախմատային սուպերմրցաշարը, որին մասնակցում են այնպիսի շախմատիստներ, ինչպիսիք են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, հավակնորդների մրցաշարի հաղթող Ֆաբիանո Կարուանան, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը և այլն:

Լևոն Արոնյանը կփորձի պաշտպանել մրցաշարի հաղթողի տիտղոսը: Սա հայ գրոսմայստերի համար վերականգնվելու շատ լավ առիթ է հավակնորդների մրցաշարի անհաջողությունից հետո: Մեկնարկային տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Գեորգ Մեյերը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Արոնյանն այս մրցաշարի հաղթող էր դարձել 7 հնարավորից վաստակելով 5.5 միավոր՝ միանգամից 1.5 միավորով առաջ անցնելով 2-3-րդ հորիզոնականները զբաղեցրած Մագնուս Կարլսենից և Ֆաբիանո Կարուանայից:

Մրցաշարը տեղի կունենա մարտի 31-ից ապրիլի 9-ը (10 մասնակից, 9 տուր): Վիճակահանության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյոյի պատճառով Մարսիալը հնարավոր է հեռանա’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալ»-ը ցանկանում է պայմանագիր կնքել Մայերի հետ’