‘
Գերմանիայում շարունակվում է GRENKE Chess Classic շախմատային սուպերմրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը:
Հայազգի շախմատիստը 6-րդ տուրում սև խաղաքարերով մրցում էր աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Պարտիայի 52-րդ քայլում կողմերը խաղաղ դաշտ կնքեցին:
Ներկայումս Արոնյանն իր հաշվին ունի 3.5 միավոր և 4 շախմատիստների հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն մյուս պարտիաները դեռ չեն ավարտվել:
‘