Group-IB-ի հիմնադիրը ձերբակալվել է պետական դավաճանության գործով

405

Group-IB-ի հիմնադիր Իլյա Սաչկովը երկու ամսով կալանավորվել է պետական դավաճանության գործով, РИА Новости-ին հաղորդել է Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանի մամուլի քարտուղարը։

Գործի նյութերը, ինչպես նաև հետաքննության նյութերի մեծ մասը, որ կապված են այդ հոդվածի հետ, գաղտնագրված են։

Պետական դավաճանության մեջ մեղադրվածներին սպառնում է 12-ից 20 տարվա ազատազրկում։

Նախորդ օրը  կիբեռգրոհները կանխելու և հետաքննելու մեջ մասնագիտացած ընկերության գրասենյակում օպերատվ միջոցառումներ են կատարվել։

Ընդ որում՝ Group-IB-ի մամլո ծառայությունը հայտարարել է, որ շարունակում են աշխատել սովորական ռեժիմով՝ սպասարկում են հաճախորդներին և գործընկերներին բոլոր տարածքներում։

Ընկերությունում նշել են, թե չգիտեն՝ ինչի հետ են կապված իրավապահ մարմինների աշխատակիցների գործողությունները։ Մենեջերները և իրավաբանական ծառայությունները փորձում են պարզել իրավիճակը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԿանադան ապաստան է տրամադրել Սնոուդենին թաքցրած ընտանիքին
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 896 նոր դեպք, 22 մահ