Guardian․ Գների աճի պատճառով բրիտանացի թոշակառուները ստիպված են աշխատել

333

Բրիտանիայում կյանքի թանկացման պատճառով ավելի ու ավելի շատ տարեց մարդիկ են ստիպված լինում աշխատել, հաղորդում է Guardian թերթը՝ հղում անելով Ազգային վիճակագրության գրասենյակի տվյալներին։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ անցյալ տարվա ընթացքում նկատվել է տնտեսական ակտիվության աճ 50-ից բարձր տարիքի մարդկանց շրջանում․ աշխատանք ունեցողների կամ փնտրողների թիվն ավելացել է 116 000-ով։

Տնտեսական ակտիվության ընդհանուր աճի կեսից ավելին բաժին է ընկնում 65 տարեկանից բարձր տղամարդկանց․ նրանց թիվը հասել է 66 հազարի՝ 8,5 %-ով ավելի, 65-ից բարձր տարիքի կանանց թիվն աճել է 37 հազարով կամ 6,8 %-ով։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՀարցում․ Ռուսաստանցիների կեսից ավելին 2022 թ․ սթրեսային վիճակներում է հայտնվել
Հաջորդ հոդվածըՍպինացոլա. Մենք կկարոտենք Մխիթարյանին