‘Guardian-ի անդրադարձը Յուրա Մովսիսյանին ‘

1006

4 ամերիկյան թիմեր մասնակցելու են ԿՈՆԿԱԿԱՖի ¼րդ եզրափակչին և մրցելու չորս մեքսիկական թիմերի հետ: The Guardian հայտնի պարբերականն անդրադարձել է գալիք խաղերին, որոնց մասնակցելու է նաև  MLS-ի «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբը, ուր այս ձմեռ տեղափոխվեց Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Ներկայացնում ենք նրան վերաբերող հատվածը:

«Ռեալ Սոլթ լեյք» – «Տիգրես»

«2015-ը ծանր տարի էր «Ռեալ Սոլթ Լեյքի» համար: 2011-ին մրցաշարը հաղթող կորիզը, իհարկե, պահպանվել է. Քայլ Բեքերմենը շարունակում է մնալ որպես կիսապաշտպանության հենասյուն,  Խավիեր Մորալեսը «ստեղծագործական» աշխատանք է կատարում, իսկ Նիք Ռիմանդոն շարունակում է մնալ լիգայի թոփ-պաշտպանը, բայց «ՌՍԼ»-ն ընդհանուր առմամբ վստահ տեսք չունի:

Սակայն լիգայի ոչ վստահ ելույթները ցույց տվեցին, որ թիմը կենտրոնացած էր ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի վրա: Նրանք G խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին՝ հավաքելով 10 միավոր, ինչն արդյունքում հանգեցրեց «Տիգրեսի» դեմ մոտալուտ խաղին:

Մրցաշրջանի կեսին «ՌՍԼ»-ն շրջեց ժամացույցի սլաքները. հարձակվող Սեբաստիան Ջեյմիի հետ փորձարկումն ավարտվեց երկկողմանի դժգոհությամբ, և ձմռանն ակումբը սլաքներն ուղղեց իր նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանի վրա: «ՌՍԼ»-ն մոսկովյան «Սպարտակից» վարձակալեց նրան՝ հույս ունենալով, որ Յուրան նորից կդառնա երկրպագուների սիրելին, ինչպես ժամանակին էր:

Այս պահի դրությամբ Մովսիսյանը միջմրցաշրջանի ամենակարևոր ձեռքբերումն է, չնայած ակումբը վերադարձրել է նաև իր ծաղկուն շրջանի մեկ այլ խաղացողի՝ Քրիս Ուինգերտին: Գուցե նա սկսի խփել այն գոլերը, որոնք երբեմն իսպառ բացակայում էին անցյալ տարի: Բայց դրան հասնելու համար դեռ երկար ճանապարհ պետք է անցնի, հատկապես եթե հաշվի առնենք, որ «Տիգրեսի» դեմ առաջին խաղն արտագնա է լինելու»:

Նախորդ հոդվածը‘Թուրքական ֆուտբոլի լեգենդին կարող են բանտարկել երկրի նախագահի հասցեին սպառնալից գրառումների համար’
Հաջորդ հոդվածը‘Բեքհեմ. «Եկեք վան Գալի աշխատանքի մասին դատենք մրցաշրջանի ավարտին»’