Ամեն ներքաղաքական սկանդալից հետո զանգահարում է Զելենսկուն

414

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսային բանակցություններ է վարում ամեն անգամ, երբ թագավորությունում աղմկալի ներքաղաքական սկանդալ է ծագում։

Ինչպես նշել է The Guardian թերթը, բրիտանացի վարչապետի հեռախոսազանգերը Կիև, որոնց ընթացքում նա պարբերաբար ուկրաինական իշխանություններին  ռազմական և ֆինանսական օգնություն է խոստանում, դարձել են «պատմության մեջ թերապիայի ամենաթանկարժեք սեանսները»։

 Թերթը նշում է, որ  ներքին խնդիրների ֆոնին Ջոնսոնի կողմից Զելենսկուն տրվող խոստումները ռազմական օգնության վերաբերյալ, վերջին հաշվով, թանկ են արժենում բրիտանացի հարկատուների համար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻսպանիան հրաժարվել է 2030 թվականի Օլիմպիական խաղերն ընդունելու հայտից
Հաջորդ հոդվածըԱՄՆ դեսպանատան հարակից տարածքն անվանվել է «ԴԺՀ հրապարակ»